Գործադիրը հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը
Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի ու Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը։
Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվեց այն հանգամանքով, որ 2011-ի մայիսին ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը պարունակում է էականորեն տարբերվող դրույթներ՝ նախկին օրենսգրքում եղած բազմաթիվ կանոնակարգումներից:
«Խնդիրը ընդամենը համապատասխանեցման մեջ էր, բայց կառավարությունը որոշակի առաջարկություններ ունի՝ հիմնականում խմբագրական բնույթի, որոնց վերաբերյալ մենք բանակցել ենք օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ: Ըստ էության` մեր բոլոր առաջարկներն ընդունելի են եղել հեղինակների կողմից, այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ դրական եզրակացությամբ ներկայացնել»,- նշեց Հ. Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում