Ծառուկյանը BMW-ն գնել է շեյխի որդու հետ. «Հրապարակ»
Ակտիվ քաղաքականությունից հեռացած «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ակտիվորեն զբաղվում է իր բիզնեսներով։ «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ Ծառուկյանը Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը գնել է Արաբական Միացյալ էմիրությունների շեյխերից մեկի որդու հետ։ Այժմ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել առանձին, մեծ սրահ կառուցելու գործին, որը պետք է լինի հարազատ Աբովյանի կողմերում, վայրը դեռ հստակ չէ։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Ծառուկյանը BMW-ի ներկայացուցչությունը գնել է 4-5 մլն դոլարով։
«Ի դեպ, BMW-ի ներկայացուցչությունը «Եվրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերությունն է, դրա մեջ մտնում են նաև Mini-ն և Rolls Royce-ը։ Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը պատկանում էր օֆշորային սկանդալի զոհ, գործարար Փայլակ Հայրապետյանի որդուն, ով սակայն, հերքում էր ընկերության վաճառքի մասին լուրերը: Մինչդեռ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ավելի ուշ հաստել էր լուրերը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը արտասահմանցի գործընկերների հետ միասին ձեռք է բերել Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը, նա ձեռք է բերել բաժնետոմսերի որոշակի մաս, ներկայացուցչության զարգացման ուղղությամբ առաջիկայում ծրագրեր են իրականացվելու։ Այս մասին հետագայում համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին