Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող երկիրն Իրանն է
«Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող երկիրն Իրանն է»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ` Արժույթի միջազգային հիմնադրամը զեկույց է հրապարակել, համաձայն որի` 2015 թվականին Իրանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 393.5 միլիարդ դոլար:
Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի շուրջ 30 երկրների միջև Իրանն ունի մեծությամբ երկրորդ տնտեսությունը. Առաջին տեղում զբաղեցնում է Սաուդյան Արաբիան, որի ՀՆԱ-ն կամզում է 649 միլիարդ դոլար, որը, սակայն, 2014թ.-ի համեմատ կրճատվել է 103.5 միլիարդ դոլարով:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` 2016թ. Իրանի համախառն ներքին արդյունքը կկազմի 404.5 միլիարդ դոլար:
Նկատենք, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, վերջերս ամփոփելով տարվա տնտեսական արդյունքները, նշել էր, որ 1393թ. (Իրանում նոր տարին սկսվում է 2015թ. մարտի 21-ին) կառավարությունը ռեկորդ է սահմանել, անցնող տարվա ընթացքում Իրանը 50 միլիարդ դոլարի ոչ նավթային ապրանք է արտահանել: Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանի բյուջեի ծախսերի միայն 1/3-ն է կախված նավթից:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ, անդրադառնալով տնտեսական խնդիրներին, մասնավորապես հայտարարել էր. «Պետք վերացնել բյուջեի՝ նավթից ունեցած կախվածությունը. Պետք է ներքին արտադրությունը խթանել և մարդկանց եկամուտները պետք է ապահովվեն հարկերի միջոցով: Այսօր մեզ մոտ հարկահավաքությունը թույլ է, որոշ ներդրողներ խուսափում են հարկերից և դա հանցագործություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում