Մայիսի 9-ի առթիվ նախագահն ու Ս. Օհանյանը կմեկնեն Մոսկվա, վարչապետը՝ Արցախ. «Ժամանակ»
Մայիսի 9-ի եռատոնը այս տարի Երևանում նախկին շուքով չի նշվելու: Երևանյան տոնակատարության գլխավոր դեմքը կլինի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մի շարք անդամների, պատգամավորների հետ մեկնելու է Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրման տոնին նվիրված միջոցառումներին: Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի այսօր, ինչի պատճառով էլ փոփոխվել է հերթական նիստի ժամը: Երևանում չեն լինելու նաև Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ նախագահն ու նախարարը Մոսկվայում կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: