«Ամրագրենք՝ այս օրենքը «խոպանչիների» վրա չի ազդի». Աղմակահարույց օրենքն ընդունվեց ամբողջությամբ
Ազգային ժողովն այսօր ձայների 68 կողմ, 14 դեմ և 17 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախքան քվեարկությունը ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ օրենքով նախատեսվում է ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների շահութահարկը նվազեցնել և սահմանել 5 տոկոս բոլոր այն դեպքերում, երբ այդ կազմակերպությունները բացառապես Հայաստանի տարածքից դուրս են իրականացնում շինարարական ու շինմոնտաժային աշխատանքներ:
Այդ կազմակերպությունների աշխատակցիների համար, ովքեր իրենց աշխատանքը կատարում են բացառապես ՀՀ տարածքից դուրս, եկամտահարկը կնվազեցվի՝ կազմելով 13 տոկոս:
«Հաշվի առնելով ծավալված բուռն քննարկումները՝ կցանկանայի ևս մեկ անգամ հստակ հայտարարել, որ այս երկու նախագծերը բացարձակապես չեն առնչվում արտագնա աշխատանքի մեկնող անհատ քաղաքացիներին, ովքեր իրենց աշխատանքը կազմակերպում են արտերկրում իրենց անձնական նախաձեռնությամբ և չեն հանդիսանում վարձու աշխատողներ: Այս փաթեթն ընդամենը հնարավորություն է կամավորության սկզբունքով խրախուսել, որպեսզի արտերկրում աշխատանքներ կատարող կազմակերպությունները պետական գրանցում ստանան Հայաստանում և իրենց վարձու աշխատողները նույնպես պետական գրանցում ստանան Հայաստանում»,- ասաց Վ.Միրումյանը:
Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձևակերպում ստանան, և պետբյուջե վճարվի եկամտահարկ:
ԱԺ փոխախագահ էդուարդ Շարմազանովն ասաց, որ ևս մեկ անգամ վերահաստատում են, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների կամ ժողովրդի լեզվով ասած՝ «խոպանչիների» վրա այս օրենքը չի անդրադառնում: «Այսպիսով ամրագրում ենք, որ այս օրենքի նախագիծը չի ազդում արտագնա աշխատանքի մենկող հայրենակիցների վրա»,- մեկ անգամ ևս շեշտեց Է.Շարմազանովը:
Նախորդող հրապարակումներ՝
Օրենքը արտագնա աշխատողների եկամուտների վրա չի ազդում. Վախթանգ Միրումյան
Աղմկահարույց օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց (տեսանյութ)
«Ազատականացնում ենք տնտեսությունը». Մակարյանը՝ «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունների մասին
Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը. Վարդան Այվազյան
Բիշարյան. Կոպիտ ասած՝ օրենքի շրջանակներում պարտադրում ենք, որ մարդիկ գնան այլ երկիր աշխատելու. Մանրամասները՝ տեսանյութում
«Բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի». Բագրատյան
Միջազգային կառույցների կանխատեսումները մի քիչ վերաապահովագրված են.
Կարեն Ճշմարիտյան«Գնացեք մի օրենք էլ մարմնավաճառների համար բերեք». Արամ Մանուկյան