Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում կայանալու է Ք. Պենդերեցկու՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության պրեմիերան
«Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի առաջիկա համերգը տեղի կունենա Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում մայիսի 26-ին:
Համերգը միավորում է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին և «Հովեր» կամերային երգչախմբին՝ գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնից:
Ծրագիրն ընդգրկում է Կոմիտասի, Ազիզյանի, Շարաֆյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Պենդերեցկու, Շոպենի ստեղծագործությունները: Այդ օրը տեղի է ունենալու Ք. Պենդերեցկու ստեղծագործության համաշխարհահային պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:
Հիշեցնենք, որ «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի մեկնարկը տրվել է Երուսաղեմում: Այնուհետև համերգներ են կայացել Տալլինում և Բրյուսելում: Առաջիկայում համերգներ են կայանալու Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Վիենայում:
«Այդ համերգների ծրագիրն այնպես է կազմված, որ անպայման պետք է իր մեջ հայկական տարրեր պարունակի: Այն համերգի ծրագրում, որտեղ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն ընդգրկված չէ, անպայման պետք է հայ մենակատար լինի»,- ավելի վաղ ասել էր «Երևանյան հեռանկարների» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Մենք մեր մաշկի վրա զգում էինք թուրքական ճնշումները». «Քեզ հետ Հայաստան» համերգաշարի մասին
Հայտնի երաժիշտները ելույթ են ունենում աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան