Քննարկվել են 2015թ. համահայկական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են 2015թ. համահայկական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի մասնակցությանն այդ խաղերին:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել համահայկական խաղերի նշանակությունը ողջ հայության կյանքում` այն համարելով նշանակալի մարզական, մշակութային եւ քաղաքական իրադարձություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում