Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ազդի Մինսկի խմբի ձևաչափի վրա. Վլադիմիր Եվսեև (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհդարանական ընտրությունները ժողովրդավար և ազատ էին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ննամ գնահատական տվեց ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը, ով ԼՂՀ-ում դիտորդ էր եղել:
«Ինձ որպես ռազմական փորձագետի անհանգստացնում է, որ ԼՂՀ-ում իրավիճակն ավելի է սրվել և կողմերի մոտ նկատվել է տակտիկայի փոփոխություն: Նաև անհանգստացնում է այս ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի դիրքորոշումը»:
Ըստ նրա՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ազդի Մինսկի խմբի ձևաչափի վրա, այդտեղ ներգրավելով Գերմանիային:
Փորձագետի դիտարկումները ԼՂ հակամարտության մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան