
Մոսկովաբնակ երիտասարդը Քանյե Ուեսթին հետապնդել է երևանյան այցի ողջ ընթացքում
Բագրատ անունով մոսկովաբնակ մի երիտասարդ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին հետևել է Երևան կատարած այցի ողջ ընթացքում: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, երիտասարդը որոշել էր ամեն կերպ հասնել նրան, որ հայտնի ռեփերը ստորագրեր Yeezy Boost սպորտային կոշիկների վրա:
Լրատվամիջոցին Բագրատը պատմել է, որ իմանալով նրա Երևան այցի մասին, ինքն էլ է ուղևորվել Հայաստան: Առաջին օրերին երգչին մոտենալու բոլոր փորձերն անհաջողության են մատնվել:
Բագրատի ծանոթներից մեկը նկատել ու տեղեկացրել է, որ ճաշում է երևանյան ռեստորաններից մեկում: Ֆանատը փակ դռները շրջանցել է՝ գործի դնելով ընտանեկան կապերը: Թիկնապահներից անցնելուց հետո Ուեսթը կոշիկների վրա թողել է ինքնագիրը:
Դրանից հետո երկրպագուն կոշիկները վաճառքի է հանել ինտերնետ-ծառայությունների միջոցով, գինը 10 հազար դոլար է: