Աշխարհում 20:18 08/05/2015

Պատրիկ Դամբերի. Թուրքիան նույն պետությունն է, ինչ որ Օսմանյան կայսրությունը

 Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ապրիլի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը, որին ներկա էին 600-ից ավել մասնակից ավելի քան 50 երկրներից - գիտնականներ, փորձագետներ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ և այլոք: Panorama.am-ը հարցազրույցների շարք է անցկացրել արտասահմանցի հյուրերի հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Օտտավա համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Պատրիկ Դամբերիի հետ Հայոց ցեղասպանության փոխհատուցումների իրավական ասպեկտների` մասնավորապես այն հարցի շուրջ, թե արդոք Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությունն է:

 

Պրոֆեսոր Դամբերին, ով խորությամբ ուսումնասիրել է այս հարցը, ասում է. «Թուրքիան ճիշտ նույն պետությունն է, ինչ որ Օսմանյան կայսրությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից այս կապը հստակ է և այն չի կարելի ժխտել»:

Նա նաև հավելում է, որ վերջերս որոշ գիտնականներ Թուրքիայից նույնպես ընդունում են այս փաստը:

Սա կարևոր հանգամանք է, ըստ Դամբերիի, քանի որ եթե վնասի փոխհատուցման հարց է բարձրացվում, պետք է ապացուցվի կապը ներկայիս պետության և այն ժամանակ հանցագործությունը կատարողների միջև:

«Քանի որ Թուրքիան նույն պետությունն է, այս կապը ուղղակի է… Հետևաբար կա նաև պոտենցիալ փոխհատուցումների հարցը, որը կարող է բարձրացվել այս հանցագործության արդյունքում, նույնիսկ եթե այն կատարվել է 100 տարի առաջ, նշանակություն չունի», - նշում է նա:

Դոկտոր Դամբերին անդրադառնում է թուրքական այն փաստարկներին, որոնք օգտագործվում են պնդելու համար, թե Թուրքիան պատասխանատվություն չի կրում Օսմանյան կայսրության հանցանքների համար, և բերում է իրավական կահափաստարկներ:

Օրինակ` թուրքական այն փաստարկը, որ իբր թուրք պետությունն ու ժողովուրդն այնքան են փոխվել, որ այլևս նույն երկիրը չեն ներկայացնում, ըստ նրա, իրավական տեսանկյունից կարևոր փաստարկ չէ:

«Կարևոր է այն, թե արդյոք թուրքական պետության և թուրք ազգի հիմքը` կորիզը, շարունակում էր գոյություն ունենալ 1923թ.-ից հետո, իսկ դա այդպես է», - նշում է Դամբերին:

Նա նաև ընդգծում է այն փաստը, որ այլ պետությունները մերժել են ճանաչել Թուրքիան որպես նոր պետություն, քանի որ ցանկանում էին, որ Թուրքիան պատասխանատվություն կրի Օսմանյան կայսրության հանցանքների և պարտքերի համար. Լոզանի պայմանագիրն այդ առումով շատ հստակ նշում է, որ Թուրքիան ճիշտ նույն պետությունն է, ինչ Օսմանյան կայսրությունը:

Անդրադառնալով Սևրի պայմանագրին և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին` որպես Թուրքիայից հնարավոր հողային փոխհատուցումներ պահանջելու հիմք` Դամբերին ասում է. «Ես կարծում եմ, որ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը վավեր է միջազգային իրավունքով. այն մեծ տարածքներ է սահմանել Հայաստանի համար, որոնք ներկայումս Թուրքիայի տարածքն են հանդիսանում: Սակայն պետք է նշեմ, որ սահմանների հարցը շատ նուրբ հարց է. դա շատ պայթյունավտանգ խնդիր է: Եթե ես լինեի Հայաստանի իշխանությունների տեղում, ես չէի գնա այդ ուղղությամբ: Ես կփորձեի ստանալ փոխհատուցումներ և գույքի վերադարձ, օրինակ` եկեղեցական գույքի կամ այն անհատների գույքի, ովքեր կորցրել են իրենց տները, ինչպես նաև ընդհանուր դրամական փոխհատուցում: Բայց սահմանների հարցը պետք չէ բարձրացնել, այս հարցը ոչ մի տեղ չի տանի… Դուք պետք է զգույշ լինեք թուրքական պետության հետ և քայլ առ քայլ մոտենաք այս հարցին»:

Միևնույն ժամանակ միջազգային իրավունքի պրոֆեսորը նշում է, որ ցեղասպանության հատուցման հարցում իրավական ուղիները սահմանափակ են: Հնարավոր ճանապարհներից մեկն է Արդարադատության միջազգային դատարանը, բայց այնտեղ հայց ներկայացնելու համար պետք է երկու կողմերը ճանաչած լինեն դատարանի իրավասությունը, իսկ Թուրքիան դա չի ճանաչել, ասում է նա` հավելելով, որ այս պարագայում հնարավոր չի Թուրքիային տրիբունալի առաջ կանգնեցնել. իսկ ուրիշ տրիբունալ գոյություն չունի:

Հետևաբար, Դամբերին գտնում է, որ այս խնդիրներն ավելի շուտ կարող են լուծում ստանալ քաղաքական, քան իրավական ճանապարհով: Նա կիսում է այն կարծիքը, որ քաղաքական առումով պետք է շարունակել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որը կարող է ստիպել Թուրքիային, որ նա ևս ճանաչի դա:

Պատասխանելով այն հարցին, թե փոխհատուցումներ վճարելու համար արդյո՞ք պարտադիր է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, Դամբերին ասում է, որ դա ցանկալի է, բայց ոչ պարտադիր:

«Կա մեկ այլ տարբերակ – դա կոչվում է compensation ex gratia, որը նշանակում է փոխհատուցում առանց պատասխանատվության ճանաչման: Գերմանիան օրինակ երբեք չի ճանաչել իր իրավական պատասխանատվությունը Հոլոքոստի համար, բայց ճանաչեց իր բարոյական պատասխանատվությունը և վճարեց միլիարդավոր դոլարներ վերապրածներին: Դա կարելի է անել, բայց դրա համար պետք է լինի քաղաքական կամք, նաև անկեղծություն: Պարտադիր չէ ճանաչել ցեղասպանությունը, որպեսզի փոխհատուցում տրամադրել, բայց իհարկե դա կօգներ - դա դուռ կբացեր հետագա փոխհատուցումների համար», - նշեց նա:

Հարցացրույցը վարեց Նվարդ Չալիկյանը

Նախորդող`
Վիլյամ Շաբաս. Ցեղասպանություն տերմինը կարող է օգտագործվել 1915-ի դեպքերի համար՝ հակառակ որոշ կառավարությունների պնդումներին
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` Հայոց ցեղասպանության բանաձևի մասին
Ֆաբիո Կաստալդո. Եվրախորհրդարանի բանաձևը պետք է խթանի ցեղասպանության ճանաչումն ու ժխտողականության պատժումը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ստանում են պետություններ կառավարելու հնարավորություններ.Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ Անդամ Արտակ Զաքարյանը գրում է ««Յո՞ երթաս» Կարծում եմ, 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
17:11
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվում
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվել  Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Զորակոչվո՞ւմ են պարտադիր զինծառայության լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող քաղաքացիները. ՊՆ պարզաբանումը
Պապիկյանի այդ հայտարարությունը հարցեր էր առաջացրել լյարդի, լեղապարկի խնդիրներ ունեցող ու զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիների ու նրանց ծնողների շրջանում։
Աղբյուր` Panorama.am
16:50
ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի պայմանագիրը. AP
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման գործարքի պայմանները։ Այդ մասին հայտնում է Associated...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 11 հազար դիմորդ
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար ստացվել է 11 606  հայտ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ժող ջան, այս այլանդակությունը ձեր հաշվին է. Համբարյան
«Դիպուկահարների նշանառության տակ և մի քանի թինկապահներով կառավարության շենքից գնում են դիմացի ռեստորան «պեռեռիվ» անելու......
Աղբյուր` Panorama.am
16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}