Գորիսի բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի
«Քաջարանի բժշկական կենտրոն» և «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ–երի տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացված մրցույթների արդյունքում մրցութային հանձնաժողովների որոշման հիման վրա՝ ՀՀ Սյունիքի մարզպետի մայիսի 6-ի N 46 կարգադրությամբ Հովիկ Դավթյանը նշանակվել է «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի, իսկ N 47 կարգադրությամբ՝ Սաշիկ Խաչատրյանը՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում, կնքվել աշխատանքային պայմանագրեր հինգ տարի ժամկետով:
Այս մասին Panorama.am –ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական էջից:
Հւշեցնենք, որ մամուլում հաճախ էին լուրեր տարածվում այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի բժշկական կենտրոնում կադրային ջարդ է սկսել, աշխատանքից ազատվել էին Սլավիկ Ամիրյանի քրոջ որդին և հարսը, մարզպետը ցանկանում է ր աշխատանքից ազատել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սլավիկ Ամիրյանին:
Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Գորիս» ԲԿ-ի տնօրեն Սլավիկ Ամիրյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:
«Առողջական վիճակից ելնելով անձամբ խնդրել է ու ազատվել է աշխատանքից: Սլավիկ Ամիրյանին անձամբ մարզպետի կողմից շնորհակալագիր է հանձնվել լավ աշխատանքի, ծառայության համար»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշել էր մարզպետի խորհրդական Վոլոդյան Հովհաննիսյանը: Սլավիկ Ամիրյանի ազատման հրամանը եղել էր դեկտեմբերի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա