Իրանի և Հայաստանի հոգևորականները կարևորել են կրոնների երկխոսության անհրաժեշտությունը
«Իրանի և Հայաստանի հոգևորականները կարևորել են կրոնների երկխոսության անհրաժեշտությունը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի Ղոմ քաղաքում տեղի ունեցած հոգևոր հավաքի շրջանակներում տեղի է ունեցել Ղոմի կրոնագիտական կենտրոնի դասախոս, հոջաթօլէսլամ Հոսեյն Անսարիանի և Սուրբ Էջմիածնի կաթողիկոսության միջազգային կապերի բաժնի ղեկավար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում հայ և իրանցի հոգևորականները դատապարտել են կրոնի անվան ներքո որոշ պետությունների հովանավորությամբ ահաբեկչական խմբերի իրականացրած ոճրագործությունները: Զրուցակիցներն ընդգծել են, որ անհրաժեշտ է, որպեսզի մուսուլման և քրիստոնյա հոգևորականները ջանքեր գործադրեն աշխարհում խաղաղության և կայունության հաստատման ուղղությաբ: