Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ. «Իրատես de facto»
«ՀԱԿ խմբակցությունը վաղուց արդեն մի միավոր չէ, ու դա ցցուն երևում է նրա խորհրդարանական գործունեությունից։ Ասես սա քիչ է, նոր ինտրիգներ են հասունանում այս խմբակցության այն անդամների միջև, որոնք դեռևս առաջնորդվում էին ընդհանուր որոշումներով։ Դրա ցցուն ապացույցը երևակվեց ապրիլի 24-ին, երբ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդ գնաց առանց ՀԱԿ-ի»,-գրում է «Իրատես de facto»-ն:
Սա բավական հիվանդագին է ընկալվում այս կուսակցությունում, եղել են բանավեճեր, սուր խոսակցություններ, թվացյալ համաձայնության են եկել, բայց իրականում, ըստ «Իրատես de facto»-ի աղբյուրների, ՀԺԿ առաջնորդն այլևս ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ։ Իհարկե, հրապարակավ նա հերքել է փաստացի տարաձայնության մասին լուրը, բայց դա ընդամենը ձևական բնույթ է կրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին