Ուորլիք. Ինձ համար պատիվ էր ներկա գտնվել Հայաստանի «աղոթքին՝ հանուն արդարության և խաղաղության»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում նախօրեին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին: Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ինձ համար պատիվ էր ներկա գտնվել Ազգային տաճարում Հայաստանի «աղոթքին՝ հանուն արդարության և խաղաղության»: Փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Փաուերը միացել էին նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ, կոնգրեսականներ, ավելի քան երկու հազարից մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին