
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը երգչուհի Սիրուշոյին ու Լևոն Քոչարյանին ԱՄՆ մուտքի վիզա չի տրամադրել. «Ժամանակ»
Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին ու նրա կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին, այս անգամ չի հաջողվել մեկնել ԱՄՆ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի տրամադրել մուտքի արտոնագիր: Բանն այն է, որ երեխա ունենալու նպատակով ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ նրանք խախտել են մուտքի արտոնագրի սահմանված ժամկետը:
Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար երեկ «Ժամանակ»-ի թղթակիցը զանգահարել է Սիրուշոյին, ով վրդովվել է ոչ աշխատանքային ժամի իրեն զանգելու համար և հորդորել աշխատանքային հարցերով դիմել իր ներկայացուցչին: Ամեն դեպքում, Սիրուշոն չի հերքել, որ մերժել են:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան