Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող է մահացել
Այսօր` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Ղամբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: