Աշխարհում 18:00 08/05/2015

Վիլյամ Շաբաս. Ցեղասպանություն տերմինը կարող է օգտագործվել 1915-ի դեպքերի համար՝ հակառակ որոշ կառավարությունների պնդումներին

«Ցեղասպանություն» իրավական տերմինի կիրառման և Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է միջազգային իրավունքի և ցեղասպանության իրավունքի ճանաչված մասնագետ Վիլիամ Շաբասի հետ:

-Պրոֆեսոր Շաբաս, Հայոց ցեղասպանությունը չճանաչող որոշ պետություններ պնդում են, թե ցեղասպանություն բառը չի կարող օգտագործվել 1915թ.-ի դեպքերը բնութագրելու համար, քանի որ դրանք տեղի են ունեցել նախքան այդ տերմինի սահմանումը: Արդյո՞ք սա ճիշտ փաստարկ է:
-1948թ.-ի Ցեղասպանության կոնվենցիան «ճանաչում է, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը»: Երկու տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մի բանաձև, որում ասվում է՝ «ցեղասպանության հանցագործության բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, երբ ռասայական, կրոնական, քաղաքական և այլ խմբեր ոչնչացվել են ամբողջությամբ կամ մասամբ»: Հետևաբար կասկած չկա, որ Ցեղասպանություն բառը կարող է օգտագործվել այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել տվյալ տերմինի սահմանումից շատ առաջ՝ հակառակ որոշ կառավարությունների պնդումներին, որոնք վիճարկում են սա՝ հրաժարվելով խոսել Հայոց ցեղասպանության մասին:

-Իսկ Ցեղասպանության կոնվենցիան կարո՞ղ է հետադարձ ուժով կիրառվել Հայոց ցեղասպանության դեպքի համար:
-Ցեղասպանության կոնվենցիայի կիրառումն այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել այդ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց առաջ, ուրիշ հարց է: Միջազգային իրավունքում ընդունված է, որ պայմանագրերը կիրառվում են միայն ստորագրմանը հաջորդող ժամանակահատվածի համար, եթե իհարկե կոնվենցիայում չի նշվում հակառակը՝ կամ բացահայտ տեքստով, կամ որպես ենթադրություն: 

Այս հարցին պարզաբանում տրվեց Արդարադատության միջազգային դատարանի՝ Խորվաթիան ընդդեմ Սերբիայի գործով 2015թ.-ի փետրվարի 3-ի որոշման մեջ: Դատավճռի 100-րդ կետը նշում է. «դատարանն այսպիսով եզրակացնում է, որ կոնվենցիայի դրույթները պետության վրա պարտավորություն չեն դնում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նախքան այդ կոնվենցիան ուժի մեջ կմտներ տվյալ պետության համար»: Հետևաբար հարցի պատասխանն է՝ ոչ:

- Այդ դեպքում ինչպե՞ս էր ցեղասպանության հանցագործությունը պատժելի նախքան Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը, մասնավորապես՝ 1915թ.-ին:
-Ցեղասպանությունը հանցագործություն է սովորութային միջազգային իրավունքի (customary law) համաձայն՝ ինչպես հիմա, այնպես էլ 1915թ.-ին, երբ այն իրականացվեց հայերի դեմ: 

-Որքա՞ն ճանաչում է անհրաժեշտ, որպեսզի Թուրքիան պարտավորված լինի փոխհատուցում վճարել Հայոց ցեղասպանության համար:
-Քանի որ, ինչպես ցույց տվեց Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, Ցեղասպանության կոնվենցիայից բխող պարտավորությունները չեն կարող կիրառվել 1915թ.-ի ցեղասպանության համար, սա կարող է լինել բացառապես տեսական հարց: Իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր կառավարությունների և խորհրդարանների կողմից չի կարող փոխել իրավիճակն այն պնդման շուրջ, որ կա փոխհատուցումներ վճարելու իրավական պարտավորություն: Կարելի է վիճել, որ թեև Ցեղասպանության կոնվենցիան չի կարող կիրառվել տվյալ դեպքի համար, այնուամենայնիվ, սովորութային իրավունքի համաձայն կա 1915թ.-ի դեպքերի համար փոխհատուցում վճարելու պարտավորություն: Սակայն չկա այնպիսի դատարան կամ Թուրքիայի վրա իրավասություն ունեցող մարմին, որտեղ կարելի կլիներ ներկայացնել այս փաստարկը:

- Ի՞նչ հետագա քայլեր խորհուրդ կտայիք Հայաստանի կառավարությանը այս հարցն առաջ տանելու համար: Արդյո՞ք ընդհանրապես նպատակահարմար է գործը ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան կամ մեկ ուրիշ ատյան, թե ոչ:
-Վերը նշված պատճառներից ելնելով՝ ես չեմ կարծում, որ ներկայումս կա որևէ միջազգային տրիբունալ կամ նման այլ մարմին, որտեղ այսպիսի հայցը իրատեսական հեռանկար կունենա: Գերմանիայի կողմից հրեաներին ցեղասպանության համար վճարած փոխհատուցումը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրական օրինակ է: Գերմանիան վճարեց ոչ թե այն պատճառով, որ ուներ փոխհատուցումներ վճարելու իրավական պատրավորություն, այլ որովհետև նա գտավ, որ դա ճիշտ քայլ կլիներ: Թուրքիայի համար նույնպես սա կլինի առաջ շարժվելու ճանապարհը: Իհարկե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու աճող գլոբալ կոնսենսուսը կարող են օգնել համոզել Թուրքիային փոխել իր դիրքորոշումը:

Վիլյամ Շաբասը միջազգային իրավունքի պրոֆեսոր է Լոնդոնի Միդլսեքս համալսարանում և «Ցեղասպանությունը միջազգային իրավունքում» գրքի հեղինակն է: Նա անվանում է ցեղասպանությունը հանցագործությունների հանցագործությունը և գտնում է, որ նախորդ դարում բառի ուղիղ իմաստով ցեղասպանություն իրականացվել է երեք անգամ՝ հայերի, հրեաների և թութսիների հանդեպ:


Հարցազրույցը՝ Նվարդ Չալիկյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա...
Աղբյուր` Panorama.am
08:51
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է
Հայաստանի տարածքում տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:00
Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}