23 տարի առաջ այս օրն ազատագրվեց Շուշին
Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման օրն է։ Այս տարի լրանում է Շուշիի ազատագրման 23-րդ տարին։
Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի շրջանում Շուշին վերածվել էր ադրբեջանական զինվորական հենակետի։ Հակառակորդը, օգտագործելով քաղաքի բարձրադիր դիրքը, արդեն 1991 թվականի ավարտին սկսել է գնդակոծել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Իրավիճակը կտրուկ վատացել էր 1992 թվականի փետրվարին: Հակառակորդը գնդակոծելիս է եղել հատկապես բանկելի թաղամասերին: Նույն թվականի ապրիլի վերջին հայ զինվորներն ընդունել են որոշում՝ գրոհելով ազատագրել Շուշին ադրբեջանցիների զինված խմբավորումներից։
1992 թվականի մայիսի 8-ի գիշերը Շուշիի ազատագրմանը մասնակցել է 3800 կամավոր՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Թադևոսյանի գլխավորությամբ։ Ճակատը եղել է 45 կմ։ Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններով։
Արդեն մայիսի 9-ի առավոտյան՝ 04:00-ին, Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարել է, որ հակառակորդի բոլոր խմբավորումները լքել են Շուշին և այն այլևս ազատագրված է: