Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում ցուցադրվել է «Քրիստոսը ղադրի գիշերում» գիրքը
«Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում ցուցադրվել է «Քրիստոսը ղադրի գիշերում» գիրքը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Գրքում ներկայացված են իրանաիրաքյան պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Իրանի հոգևոր առաջնորդի` իրանահայ նահատակների ընտանիքների հետ ունեցած հանդիպումների մանրամասները:
Նկատենք, որ 1980-88թթ. տեղի ունեցած իրանա-իրաքյան ութամյա պատերազմը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համարվում է ամենատևական լոկալ պատերազմը, որին 17 հազար հայ է մասնակցել, իսկ 260-ը` հերոսաբար զոհվել են: