«Երանի էն օրը, որ լսեցինք հաղթանակի լուրը»
«Ես միշտ էլ գալիս եմ էստեղ, իմ ծաղիկը դնում զոհված ընկերներիս հիշատակին, կապ չունի մայիսի 9-ն է, թե չէ: Մենք պարտավոր ենք ամեն տարի գալ և Հայրենականի և Շուշիի հաղթանակը տոնենք միասին»: Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց 86-ամյա աշխատանքի վետերան Դերենիկ Փաշինյանը:
«Երանի էն օրը, որ լսեցինք հաղթանակի լուրը: Էն օրվանից մինչև էսօր էլ տոնում ենք»,-ասաց նա՝ հիշելով, թե ինչպես են 1945 թվականին տոնել հաղթանակը:
Խոսելով Շուշիի հաղթանակից՝ նա արցունքն աչքերին ծոցագրպանից հանեց որդու լուսանկարն ու ասաց. «Որդիս մասնակցել է Շուշիի ազատագրմանը, դիակը բերել են դրել առաջս: Մենք պատրավոր ենք բոլորին հիշել»: