Գեներալ-լեյտենանտ Ապրիամով. Հայկական Զինված ուժերը կարող են խաղաղություն պարտադրել թշնամուն
«Այսօր հայկական բանակը ուժեղ է: Որքան ուժեղ են Հայկական Զինված ուժերը, այնքան ամուր է մեր խաղաղությունը, անվտանգությունը՝ երաշխավորված»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Նա նշեց, որ Հայկական Զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը:
Էնրիկո Ապրիամովի խոսքով, 1992 թվականից Հայկական Զինված ուժերում է, սովետական բանակից է տեղափոխվել, մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մարտական գործողություններին ու կարող է այսօր վստահորեն արձանագրել, որ Հայկական Զինված ուժերը կարող են խաղաղություն պարտադրել թշնամուն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան