Գյումրիում օդում փոշին երկու անգամ գերազանցում է թույլատրելի նորման
Այս տարվա մարտ ամսին ՀՀ բնակավայրերի օդի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 դիտակայանում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 479 փորձանմուշ: Պասիվ նմուշառման 208 դիտակետից վերցվել է օդի 1 959 փորձանմուշ: Panorama.am-ին նման տվյալներ տրամադրեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:
Մշտադիտարկման արդյունքների համաձայն, Երևանում, Վանաձորում, Արարատում, Ալավերդիում. Հրազդանում, Ծաղկաձորում օդում փոշու պարունակությունը եղել է նորմաների սահմանում, իսկ Գյումրիում այն երկու անգամ գերազանցվել է:
Գյումրիում թույլատրելի նորմայից 1.8 անգամ գերազանցված է նաև ծծմբի երկօքսիդի քանակությունը, 1.4 անգամ՝ Վանաձորում, 1.7 անգամ՝ Ալավերդիում: