Պատգամավորի ծննդյան խնջույքի խորովածն անողներից երկուսը այրվածքներ են ստացել. «Հրապարակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամենակրեատիվ անդամ, էշերի կոլեկցիոներ Լյովա Խաչատրյանի երկու օր տևած տարեդարձին «տուժողներ» են եղել: «Հրապարակ»-ին տեղեկություններ են հասել, որ նրա համագյուղացիներից երկու հոգի խորոված անելիս այրվածքներ են ստացել: Երնջատափցիները կրակը վառելու համար բենզինը փայտի վրա լցնելիս պատահաբար իրենց վրա են լցրել, և կրակը կպել է:
Երկուսից մեկի վնասվածքները, բարեբախտաբար, թեթև են եղել, մյուսին՝ Վաչագան Մանուկյանին, տեղափոխել էին Այրվածքաբանության կենտրոն: Նրա մոտ առկա էր մարմնի 20 տոկոս այրվածք, 2 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում պառկելուց, շոկային վիճակից դուրս գալուց հետո, երբ պետք է տեղափոխվեր հիվանդասենյակ, նա ստորագրություն է թողել և հեռացել՝ ասելով. մենք բժիշկ ունենք, կբուժի:
Երնջատափի գյուղապետ Հրաչյա Սահրադյանը թերթի հետ զրույցում չէր իմանում՝ հերքել լուրերը, թե հաստատել. «Ոչ մի բան էլ չկա, լրիվ նորմալ է, ոչ մի բան էլ չկա, երկուսն էլ իրենց գործին են, աշխատում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան