Շումախերի կինը վաճառել է նրա անձնական ինքնաթիռը և Նորվեգիայի առանձնատունը
Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միայիլ Շումախերի կինը՝ Կորինա Շումախերը, վաճառել է մարզիկի անձնական ինքնաթիռը և Նորվեգիայում գտնվող առանձնատունը, գրում է Mirror-ը:
Միայն ինքնաթիռի արժեքը կազմել է 25 մլն ԱՄՆ դոլար:
«Դրանք նա այլևս չի օգտագործի», -ապտճառաբանել է կինը:
Ներկայումս 47-ամյա Շումախերը բուժման վերականգնողական կուրս է անցնում Շվեյցարիայում: Հիշեցնենք՝ նա գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել 2013-ին: Լրատվամիջոցը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ մի փոքր տեղաշարժ կա նրա առողջական վիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան