ՀԱԿ անդամները Հաղթանակ զբոսայգի էին եկել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր Հաղթանակի զբոսայգի այցելեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Տոնի առթիվ այստեղ էին Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը:
Նրանք ծաղկեպսակ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:
Լրագրողները մի քանի հարց ուղղեցին Տեր-Պետրոսյանին, սակայն նա բոլորն էլ անարձագանք թողեց: Ետդարձի ճանապարհին նա նույնիսկ չբարևեց հուշարձանից քիչ այն կողմ կանգնած ԲՀԿ-ականներին՝ Նաիրա Զոհրաբյանին, Միքայել Մելքումյանին, Վահան Բաբայանին:
Նախորդող հրապարակումներ՝
Ռուս դեսպան. Հայերը պայքարել են իրենց հայրենիքի ու անկախության համար
Մեր հաղթանակները մեզ պարտավորեցնում և պարտադրում են. Գալուստ Սահակյան
Հաղթանակի զբոսայգում մեկնարկել է զինվորական շքերթը
«Եթե ոստիկանը չի շտկվում, համազգեստի մեջից հանում ենք». Վլադիմիր Գասպարյան