Մեծ Հայրենականի մասնակից. Մտածում էինք՝ պատերազմն ավարտվի, վերադառնանք, ամուսնանանք (տեսանյութ, լուսանկարներ)
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Վանյա Մանուչարյանը հետախույզ է եղել, հասել է մինչև Բեռլին: Այսօր թեև նա դժվարությամբ է հիշում պատերազմի տարիները՝ «հիշողությունս այն չէ», բայց հպարտությամբ ասում է՝ «56 նեմեց եմ բերել թիկունքից»:
18 տարեկանում Վանյա Մանուչարյանին տարել են ռազմաճակատ. «Պատերազմի ժամանակ մտածում էինք՝ մի կերպ հասնենք հայրենիք, սիրած աղջիկներին տեսնենք, ամուսնանաք: Բայց ամեն րոպե մահը աչքիդ առաջ էր: Ո՞վ էր մտածում, որ կարող է 91 տարեկան դառնամ, պատերազմից հետո 70 տարի էլ ապրեմ»:
«Ռազմի դաշտում դժվարություններ շատ են եղել: Հիմա որ մտածում եմ, զարմանում եմ՝ ինչպես կարող էինք այդքան բան տեսնել ու շարունակել հուսալ, որ մի օր վերադառնալու ենք տուն, ինչպես կարող էինք աչքերներս բաց դեմ դիմաց գնալ կրակող նեմեցին»:
Նա հիշեց իր հայ ընկերոջը՝ մարտունեցի Հայրապետյան Հայրոյին. «Դիակը բերեցինք, թաղեցինք եկեղեցու բակում: Նրա մահվան մասին տեղյակ պահեցի հարազատներին»:
Լենինգրադում է եղել, երբ լսել են հաղթանակի, պատերազմի ավարտի մասին. «Մեզ նոր շորեր էին տվել, դրանք ծախեցինք, խմեցինք ու մի լավ քեֆ արեցինք»:
1947 թվականին Վանյա Մանուչարյանը վերադարձել է Երևան, ընտանիք կազմել: Նա իր մարտական ընկերների հետ մշտապես կապը պահել է, նրանց հետ տարբեր վայրեր այցելել: Այսօր էլ նրան հրավիրել են Ղրիմ՝ Հաղթանակի 70-ամյակի առթիվ, բայց մերժել է՝ «տարիքս այն չէ, չէի կարող գնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները