«Եթե ոստիկանը չի շտկվում, համազգեստի մեջից հանում ենք». Վլադիմիր Գասպարյան
«Մեր համակարգը առողջ օրգանիզմ է, ենթադրում է անընդհատ փոփոխություններ»,- այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ոստիկանական համակարգի բարեփոխումների մասին:
«Գնում ենք բարեփոխումների, եթե գնում ենք բարեփոխումների, ոստիկանի կերպարը փոխելուն, ուրեմն մարզային ոստիկանապետերին պետք է հնարավորություն տանք շտկվելու»,- ասաց նա:
Վ.Գասպարյանի խոսքերով՝ եթե նրանք մի տեղ աշխատել են, որոշակի թերություներ են ունեցել, ապա տեղափոխում են մեկ այլ տեղ՝ հնարավորություն տալով զերծ մնալ այդ թերություններից:
«Մենք այդպիսի մեծ կադրային բազա չունենք: Ինչպես հաճախ մեզ առաջարկում են Վրաստանի օրինակը՝ բոլորին հանել, հետո նոր կադրեր նշանակել: Մենք այդքան մեծ բազա չունենք: Բացի այդ, Վրաստանի այդ ճանապարհը՝ բոլորին հանում, հետո նորից նշանակում է, դրա համար էլ բոլորովին լավ վիճակում չեն հայտնվում»,- ոստիկանապետը:
Ըստ նրա՝ իրենք կողմնակից են մարդուն հնարավորություն տալու. «Եթե չի շտկվում, հանում ենք համազգեստի միջից»:
Ւնչ վերաբերում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ կապված միջադեպին, երբ իրեն մոտեցող մուրացկան կնոջը ասել էր. «Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես», Վ.Գասպարյանն ասաց, որ փոխոստիկանապետն արդեն մեկնաբանություն տվել է, բացի այդ եղել է իր մոտ և խոսել է նրա հետ:
«Կարծում եմ, որ լուրջ հետևություն կանի Երանոսյանը: Իհարկե իրավունք չուներ նման ձևով խոսել քաղաքացու հետ»,- նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ է վերջինս մտածում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալության մասին: Վ.Գասպարյանը նա նախ նշեց, որ ճիշտ են արել, որ նրանց ձերբակալել են, իսկ այն հարցին, թե արդյոք ճիշտ էր նրանց ազատ արձակելը, նա նշեց. «Կարծում եմ, որ այս պահին ճանճը ոչինչ չէր փչացնի: Կարելի էր ազատ արձակել: Քրեական գործ կա և նախաքննությունը շարունակվում է»: