Մեկ տարում հացամթերքի գինը 7.3%-ով աճել է
2015թ. ապրիլին 2014թ. ապրիլի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.3% գնաճ, իսկ 2015 թ. մարտի համեմատ՝ 0.8% գնանկում: Ինչպես տեղականում ենք ՀՀ զգային վիճակագրական ծառայությունից, վերջինս հիմնականում հնդկացորենի՝ 3.8%, մակարոնեղենի՝ 3.8%, բարձր և առաջին տեսակի ալյուրների՝ 2.9% և 1.2%, սպագետտիի՝1.5%, հաճարի՝
1.3%, թխվածքաբլիթի 1.2% գնանկման արդյունք է:
2015թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բլղուրի՝ 1.5%, բրնձի՝ 1.7%, լոբու` 1.7%, ոսպի՝ 1.8%, սիսեռի 1.9% գնաճ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ մսամթերքի ապրանքախմբում 2015թ. ապրիլին 2014 թ . ապրիլի համեմատ գրանցվել է 6.9% գնաճ, իսկ 2015 թ. մարտի յամեմատ ` 0.7% գնանկում: 2015 թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կիսաապխտած երշիկի՝ 4.0%, հավի բդի` 3.9%, խոզի մսի՝ 3.7%, տավարի փափկամսի ՝ 2.6%, տավարի մսի պահածոյի՝ 2.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 2.1%, խոզապուխտի՝ 1.6%, նրբերշիկի՝ 1.4%, այլ մսեղենի (խաշի պարագաներ )` 1.3%, բաստուրմայի՝ 0.8%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ ) 0.7% գնանկում: Միաժամանակ, ոչխարի մսի և թռչնամսի գներն աճել են համապատասխանաբար 0.1% և 2.5%-ով:
Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա 2015 թ. ապրիլին 2014 թ. ապրիլի համեմատ գրանցվել է 7.8% գնաճ, իսկ 2015 թ. մարտի համեմատ՝ 0.7% գնանկում: Վերջինս հիմնականում «Չեդեր», «Չանախ» և «Լոռի» պանրատեսակների` համապատասխանաբար 2.8%, 1.7% և 0.9%, պաղպաղակի՝ 2.5 -1.4%, թարմ և խտացրած կաթերի՝ համապատասխանաբար 1.1% և 1.0%, մածունի 0.8% գնանկման արդյունքն է:
2015 թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև ոչ ոգելից խմիչքի՝ 0.8%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.4%, այլ մթերքի՝ 0.2%, սուրճի, թեյի, կակաոյի 0.2% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2015 թ. ապրիլին 2014 թ. ապրիլի համեմատ գրանցվել է 23.7%, իսկ 2015 թ. մարտի համեմատ` 3.3% գնաճ: 2015 թ. ապրիլին մարտի համեմատ տանձի գինն աճել է 8.3%-ով, նարնջինը`11.5%-ով, նռանը` 14.1%- ով, խնձորինը՝ 19.1%- ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի` 6.6%, ադամաթզի` 5.8%, խաղողի՝ 3.1%, կիտրոնի՝ 2.0%-ի գնանկում:
Հրուշակեղենի ապրանքախմբում 2015թ. ապրիլին 2014 թ. ապրիլի համեմատ գրանցվել է 17.5%, իսկ 2015 թ. մարտի համեմատ՝ 0.8% գնաճ: Վերջինս հիմնականում կոնֆետի և կարամելի գների 1.0-1.6% հավելաճի արդյունք է: