Ճարտարապետ. Եկեղեցաշինության ոլորտում մենք առաջ քայլ չենք անում (Տեսանյութ)
Եկեղեցիների պակաս այսօր մենք չունենք, սակայն մեծ գումարներ են ներդրվում նորանոր եկեղեցիներ կառուցելու համար: Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «Եկեղեցաշինությունը Երևանում. ինչպե՞ս են ճարտարապետները վերաբերում եկեղեցիների թվի օրեցօր ավելացմանը» թեմայով, ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Որևէ մեկին չես կարող արգելել, որ եկեղեցի կառուցի: Բայց ես նայում եմ՝ վերջին տարիներին այդ եկեղեցիների քանակը մոտենում է հարյուրին»,-նկատեց Ճարտարապետների միության նախագահը:
Բանախոսը դեմ չէ, որ նոր եկեղեցիներ կառուցվեն, սակայն հիշեցնում է, որ կան ոչ բարվոք վիճակում գտնվող պատմական եկեղեցիներ. «Պետք էր այնպիսի քաղաքականություն իրականացնել, որպեսզի ներդրողները հասկանային դրանց կարևորությունը, ոչ թե համայնքում եղած մեծ արժեք ներկայացնող եկեղեցու կողքին այսօր այլ եկեղեցի կառուցեն»:
Մ. Մինասյանը որպես օրինակ մատնանշեց Երևանի Ավան վարչական շրջանը, որտեղ միջնադարյան եկեղեցին ոչ բարվոք վիճակում է, իսկ այդ տեղանքն էլ սոսկալի աղբի մեջ է, բացի այդ էլ շինությունները անընդհատ մոտենում են պատմական արժեք ներկայացնող կոթողին. «Եթե ճիշտ քաղաքականություն իրականացվի, մենք կպահենք մեր ժառանգությունը, որն ամենակարևորն է»:
Ինչ վերաբերում է նոր կառուցված եկեղեցիների ճարտարապետական արժեքներին, ապա մասնագետն ընդգծեց. «Եկեղեցաշինության ոլորտում մենք առաջ քայլ չենք անում, կրկնում ենք մեր ունեցած ժառանգության տիպերը, որոնք ստեղծվել են 4-րդ դարից: Ճիշտ այս օրերեին աշխարհում կրոնական կառույցների ճարտարապետության առումով մեծ առաջընթաց կա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Տեր Վահրամ. Պարագաներ, որ գործարարի անունով եկեղեցի լինի, ինձ հայտնի չեն
Կառուցել նո՞րը, թե՞ հինը վերականգնել. Մոսկվայում հայկական նոր եկեղեցու մասին
Կոմիտասի անվան պանթեոնում եկեղեցի կկառուցվի