Դեղագործական որոշ կազմակերպություններ իջեցրել են մի խումբ դեղերի գները
«Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն»,-ասված է ԱՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հետևելով նախարարի կոչին` «Գեդեոն Ռիխտեր» և «Գլաքսո Սմիթ Կլայն» դեղագործական կազմակերպությունները մայիսի 11-ից իջեցրել են մի խումբ դեղերի գները: ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել է դեղերի շուկայական գների նվազման համեմատական ուսումնասիրություն: Մանրամասն` կից աղուսյակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա