Մայր Աթոռը կարող է Թուրքիայից պահանջել բռնազավթված սեփականությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:
«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է. «Մենք հանձնարարական ենք տվել, ուսումնասիրվում է, որպեսզի համապատասխան փաստաթղթերը դուրս բերվեն: Սա գործընթաց է, որ բավական ջանք և աշխատանք է պահանջում, արխիվներն ուսումնասիրելու, արխիվային փաստաթղթերը վեր հանելու, համապատասխան իրավաբանական ձևակերպումներով հիմնավոր կերպով նման դատական հայցեր ներկայացնելու Թուրքիայի իշխանություններին, դատական ատյաններին»,- ասել է Գարեգին Երկրորդը:
Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան