Միջերկրական ծովի հատակին տեղադրվել է Հայկական խաչ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի (Լուսանկարներ)
Միջերկրական ծովի հատակին տեղադրվել է Հայկական խաչ՝ նվիրված Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության ժամանակ գետերում խեղդվածների հիշատակին: Նրանք ջուրն են նետվել՝ փրկվելու թուրքական յաթաղանից: Այս մասին հայտնում է «Եռագույն» պարբերականը:
«Մայիս 10-ին Ամենապատիւ եւ գերերջանիկ հոգեւոր Տէր` Ներսէս Պետրոս ԺԹ կաթողիկոս պատրիարքի, ինչպէս նաեւ Լիբանանի մէջ ՀՀ դեսպանութեան, եւ Լիբանանի “Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկները համակարգող յանձնախումբ”-ի հովանաւորութեամբ, Octopusteam սուզորդներու ակումբը նախաձեռնեց հայկական խաչ մը դնել` Լիբանանի Ճիւնի շրջանի կողմը գտնուող Միջերկրական ծուվու յայտակին»,-գրում է պարբերականը:
Լուսանկարները՝ «Եռագույն»-ի էջից: