Իրանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել զերծ մնալ պրովոկացիաներից և հարգել պետությունների ինքնիշխանությունը
«Թուրքիայի վարչապետի` Սիրիայի տարածքը հատելը շատ վտանգավոր քայլ է տարածաշրջանի համար»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Նշենք, որ «BBC» լրատվական գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարճ ճանապարհներով անօրինական հատել է Սիրիայի սահմանը` այցելելու Օսմանյան կայսրության հիմնադրի պապի` Սուլայման շահի դամբարան:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի քայլին, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է, որ պետք է հարգել պետությունների ինքնիշխանությունը, Թուրքիայի վարչապետի այդ քայլը շատ վտանգավոր քայլ է տարածաշրջանի համար, որը կարող է իրավիճակն ավելի բարդացնել: Թուրքիան պետք է զերծ մնա պրովոկացիոն քայլերից և հարգի պետությունների ինքնիշխանությունը»:
Նախորդող հրապարակում`
Թուրքիայի վարչապետն անօրինական հատել է Սիրիայի սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան