Հայաստանն իրանցի հինգ դատապարտյալի փոխանցել է իրանական կողմին
«Հայաստանն իրանցի հինգ դատապարտյալի փոխանցել է իրանական կողմին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ դատական իշխանությունների և Իրանի դեսպանության համագործակցության արդյունքում հայկական կողմն Իրանին է փոխանցել Հայաստանում դատապարտված հինգ իրանցիների, որոնք իրենց երկրում կկրեն հետագա պատիժը:
Հիշեցնենք, որ ս.թ. մարտ ամսին Հայաստանն իրանցի 10 դատապարտյալի էր փոխանցել Իրանին:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ներկա պահին Հայաստանում իրենց պատիժը կրում է 24 իրանցի դատապարտյալ: