Ճանաչված պրոֆեսորներն պարբերական հիվանդության ժամանակակից բուժման և ախտորոշման իրենց փորձն են բերել Հայաստան
«Մեծ ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությունն ինքնին ոգևորիչ է։ Դա նաև բարձր գնահատական է այս ուղղությամբ մեր երկրում իրականացվող աշխատանքների։ Ձեր փորձը մեր բժիշկների մասնագիտական կատարելագործման համար նշանակալի ներդրում կունենա»: Այսօր ողջունելով Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կազմակերպած «Աուտոբորբոքային հետազոտության ապագան` ժառանգական պարբերական տենդերի գենետիկական և կլինիկական ասպեկտները» խորագրով հերթական գիտաժողովն մասնակիցներին՝ ասել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովն այդ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում աշխարհի առաջատար մեթոդների ներդնման նպատակ է հետապնդում։
Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Դանիայից ժամանած պրոֆեսորները աուտոբորբոքային հիվանդությունների, այդ թվում` պարբերական հիվանդության ժամանակակից բուժման և ախտորոշման նոր նվաճումներին մեր բժիշկներին հաղորդակից դարձնելուց բացի Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում անվճար հետազոտում են նախապես ընտրված ծանր հիվանդներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա