Ռուբեն Սևակի թանգարանում ցուցադրվելու է Ցեղասպանության նահատակների Սրբադասման առիթով ստեղծված «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը
«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում Ռուբեն Սևակի թանգարանում, ցուցադրության է ներկայացվելու Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասման առիթով ստեղծված «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը, որի հեղինակն է Տիգրան Բարխանաջյան: Այս մասին տեղեկանում ենք «Թանգարանների գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում» ֆեյսբուքյան էջից:
«Թանգարանների գիշեր- 2015» ակցիան կանցկացվի մայիսի 16-ի: Հայաստանի բոլոր 110 թանգարանը միանալու են ակցիային, լինելու են անվճար և բաց մինչև կեսգիշեր:
Մայր Աթոռում, «Թանգարանային գիշեր» ծրագրի առիթով, բաց կլինեն Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը և Ռուբեն Սևակի թանգարանը:
Ռուբեն Սևակի թանգարանում կլինի բանախոսություն «Պատմամշակութային արժեքների ժողովում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեծ Եղեռնի օրերին» թեմայով (բանախոս` Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյան), այնուհետև երգեհոնային համերգ Մայր Տաճարում (երգեհոնահար` Թերեզա Ոսկանյան):