Գյուղապետ. Ալաշկերտից հոսպիտալացվածների թվում մանկապարտեզի ու դպրոցի սաներ են
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղից հոսպիտալացված երեխաների թվում եղել են և մանկապարտեզի, և դպրոցի սաներ: Panorama.am.am-ին այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը:
«Կարևորը, որ պատճառը սննդային վարակ չի: Անալիզներն են ցույց տվել՝ ջուրը նորմալ է, սնունդը նորմալ է: Միգուցե մի ընտանիքում ինչ-որ հիվանդություն է եղել, հետո տարածվել է: Դեռ հստակ ոչինչ ասել չենք կարող»,-ասաց գյուղապետը:
Նրա խոսքով, հոսպիտալացված երեխաները եղել են երկու ընտանիքից: Հակահամաճարակային ծառայության աշխատակիցները եղել են գյուղում, սննդից, մանկապարտեզի սեղաններից ու այլ առարկաներից, երեխաներից ու աշխատակիցներ քսուքներ են վերցրել հետազոտությունների ու վարակի աղբյուրը պարզելու համար:
Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ տեղեկություններ կարող են տրամադրել քիչ ուշ:
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6 երեխա։ ոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Անհրաժեշտ բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում` անվճար։ Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:
Տեղում աշխատանքներ են իրականացրել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը` գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Առողջապահական պետական տեսչության մարզային կառույցի ներկայացուցիչները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 հիվանդ երեխա։ Այժմ ճշտվում է նրանց հոսպիտալացման անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան