Ոստիկանների խումբ է մեկնելու Սյունիքի մարզպետի տուն՝ վերջինիս որդուն բերման ենթարկելու. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը լավատեղյակ աղբյուրներից տեղեկացել է, որ այսօր առավոտյան ոստիկանների օպերատիվ խումբ է մեկնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանենց տուն՝ վերջինիս որդուն բերման ենթարկելու: Նման հանձնարարական տվել է դատախազը:
Նույն աղբյուրները կարծում են նաև, որ մեծ հավանականությամբ մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը, տանը չի լինելու, և ոստիկանները կվերադառնան ձեռնունայն: Սոցիալական ցանցերում արդեն իսկ լուրեր կան, թե նա հեռացել է Հայաստանից: Այս լուրը հաստատող փաստեր, սակայն, դեռևս չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին