Հանրապետությունում ավելի քան 18 հազար աշխատող բուժքույր կա
Բանիմաց, խելացի գրագետ բույքույրը միշտ ուշադրության կենտրոնում է: Այսօր՝ Բույքույրերի միազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ «Բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը:
Նա նշեց, որ բույքույերի միջազգային օրը նշվում է ի պատիվ ամերիկացի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա:
Հայաստանում այս օրը նշվում է 2004 թվականից սկսած:
«Մեր ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին: Ասոցիացիայի հիմնական նպատակն է համախմբել հանրապետության բուժքույրերին, աջակցել անապահով բուժքույերին, վեր հանել նրանց խնդիրները»,-ասաց Գեղանուշ Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք մասնաճյուղեր ունեն հանրապետության գրեթե բոլոր մարզերում, բացի երկու մարզից, վերջերս մասնաճյուղ է բացվել նաև ԼՂՀ-ում:
Լրագրողների հարցին, թե որոնք են ոլորտի հիմնական հուզող խնդիրները ասոցիացիայի նախագահը նշեց, որ այսօր իրենց տոնն է և չի ցանկանում խոսել դրանց մասին. «Միայն կնշեմ, որ հանրապետությունում մոտ 18 հազար աշխատող բուժքույր կա, սակայն շատ են նաև բուժքույրի կրթություն ստացած, սակայն չաշխատող բուժքուրերը»:
Իսկ խնդրների առումով նաև ավելացրեց, որ մարզերում գտնվող բուժքույրերն, իհարկե, ավելի ավելի շատ պրոբլեմների են հանդիպում, քան մայրաքաղաքում աշխատողները:
Հանդիպմանը ներկա Վանաձորի ԲԿ-ի գլխավոր բույքույր Վարսիկ Պետրոսյանն էլ նշեց, որ Լոռվա մասնաճյուղը բացվել է 2012 թվականից և համագործակցությունը ասոցիացիայի հետ շատ սերտ է:
Ամփոփելով խոսքը` Գեղանուշ Ստեփանյանը նաև նշեց, որ իրենք հանդիպումների են ունենաում նաև արտերկրի բուժքույրերի ՀԿ-ների հետ և կիսվում իրենց փորձով:
Նախորդիվ`
«Ձեր ներկայությունը ձևավորում է հոգատարության և գթասրտության մթնոլորտ». բուժքույրերի միջազգային օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա