Ռուս զինվորականները Հայաստանի լեռներում «խլացնում են» հակառակորդին
Ռադիոէլեկտրոնային մարտերի ռուս մասնագետները Հայաստանի լեռներում անց են կացնում երևակայական հակառակորդի ռադիոխլացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) տարածած հաղորդագրությանը:
«Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում սկսվել են ուսwuմնա-մեթոդական հավաքներ ռադիոէլեկտրոնային մարտերի մասնագետների մասնակցությամբ: Պարապմունքների ժամանակ նորակոչիկները կհմտանան երևակայական հակառակորդի ռադիոխլացման աշխատանքների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եռօրյա հավաքների ժամանակ հատուկ դասընթացների շրջանակներում կուսումնասիրվեն հարավային ռազմական շրջան բերված ժամանակակակից ռազմական տեխնիկաները, նրանց հնարավորությունները, շահագործման նրբությունները ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա գտնվող բարձր լեռնային գոտում և շոգ կլիմայական պայմաններում:
Գործնական պարապմունքների ժամանակ զինվորականները կմշակեն կապի կայանների ռադիոալիքային խոչընդոտների առաջացման հարցեր, կհավաքեն և կվերլուծեն ստացված տեղեկությունները, այնուհետև կառաջացնեն ռադոալիքային խոչընդոտներ երևաակայական հակառակորդի կապի կայանների խաթարման համար:
«Հավաքների ժամանակ զինվորականները պետք է 30 կմ. շառավղով հայտնաբերեն, հավաքեն և վերլուծեն բջջային և արբանյակային ավելի քան 2000 ալիքներ` օգտագործելով ռադիոխոչընդոտների ավտոմատացված համակարգեր»,- ասված է հայտարարության մեջ: