Հասան Ռոհանի. Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից
«Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին»,-այդ մասին հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության` Իրանի նախագահը Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգացնելու հարցում ոչ մի խոչընդոտ գոյություն չունի. Կասկած չկա, որ քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությունը բխում է Իրանի և Հայաստանի շահերից»:
Իրանի նախագահը շեշտել է, որ պետք է հետամուտ լինել, որպեսզի համատեղ նախագծերն իրականացվեն: Ռոհանին նշել է, որ Իրանն ու Հայաստանը բացի երկկողմ համագործակցությունից` արդյունավետ համագործակցել են նաև միջազգային կառույցներում:
Հասան Ռոհանին նշել է, որ իրանահայերն օրինապաշտ և գործունյա քաղաքացիներ են և ցանկություն հայտնել, որպեսզի կրթության, գիտության և զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնվի, որպեսզի երկու ժողովուրդները միմյանց ավելի լավ ճանաչեն:
Դեսպան Թումանյանն էլ իր հերթին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն է փոխանցել Հասան Ռոհանիին` շեշտելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի, որպեսզի երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդվի:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ`
2014թ. Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալներն աճել են
Իրանի դեսպանի գնահատմամբ՝ Հայաստանն իրանական գազը Եվրոպա արտահանելու ապահով և տնտեսապես ձեռնտու ճանապարհ է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում