Սահմանային լարվածության աճին զուգահեռ, ՊՆ-ում շատ են քննարկվում ծառայության պայմանների բարելավման հարցերը. Հովհաննիսյան
«Սահմանին ծառայության բնույթի փոփոխության և կադրերի ու պայմանների բարելավման ուղղությամբ մենք մշտապես աշխատում ենք», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե ՊՆ-ն օրինագիծ է պատրաստում, որով ծառայության ժամանակ արտոնություններ կսահմանվեն ընտանիքի միակ արու զավակի համար:
Պաշտոնյայի խոսքով, չպետք է կենտրոնանալ հենց միայն այդ հարցի վրա, քանի որ հնարավոր է այլ առաջարկներ էլ լինեն:
«Կարող է ընդհանրապես այլ բնույթի առաջարկներ լինեն և ամենևին պարտադիր չէ, որ այդ առաջարկը վերաբերի հենց այդ հարցին: Ծառայության պայմանների բարելավման հարցերը քննարկումների փուլում են: Դա բարելավման մշտական աշխատանք է», -հավելեց Հովհաննիսյանը:
Ընդհանրապես, ըստ ՊՆ մամլո խոսնակի, Պաշտպանության նախարարության դիտակետում միշտ են եղել զինծառայողների ծառայության բարելավման հարցերը:
«Մեր դիտակետում միշտ են եղել ծառայության բարելավման հարցերը. ինչքան սահմանային լարվածությունը մեծանում է, բնականաբար, այնքան այդ հարցերի նկատմամբ մեր ուշադրությունն ավելի է մեծանում», -նկատեց պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան