Սաուդյան Արաբիան խախտել է Եմենում հայտարարած հրադադարը
Սաուդյան Արաբիան Եմենում հրադադարի մեկնարկից ժամեր անց խախտել է այն: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, արաբական կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են սկսել Եմենի մայրաքաղաք Սանայում:
Բնակիչների խոսքերով, հարձակման թիրախը հուսիներին հավատարիմ զորամիավորումներին էին:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան անցած շաբաթ հայտարարել էր Եմենում մայիսի 12-ից 5 օրով հումանիտար հրադադար հաստատելու մասին, որի շրջանակում հնարավորություն կլիներ հումանիտար օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանը: Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ հուսիները գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան