Աբովյանի քաղաքապետի թեկնածուների առաջադրումը մեկնարկում է
Այսօր մեկնարկում է Աբովյանի քաղաքապետի թեկնածուների առաջադրումը:
Առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը թեկնածուները Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին կարող են ներկայացնել մինչև մայիսի 17-ը, այնուհետ՝ մինչև մայիսի 19-ը կիրականացվի թեկնածուների գրանցումը: Մայիսի 26-ից հունիսի 5-ը քարոզչություն իրականացնելու ժամանակահատվածն է:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզկենտրոնում հունիսի 7-ին համայնքապետի արտահերթ ընտրություններ են նշանակված:
Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի լիազորությունները կառավարության՝ ապրիլի 30-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են:
Նույն որոշմամբ սահմանվել է, որ այս որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություն: Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ, իսկ նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: