Հալեպահայերը խնդրում են օգնել իրենց մեկ ուղղությամբ թռիչքի տոմս ձեռք բերել. «Հալեպ» ՀԿ
Հալեպում ստեղծված ծայրահեղ ծանր վիճակի պատճառով բազմաթիվ հալեպահայեր դիմել են «Հալէպ» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության՝ օգնելու համար իրենց ձեռք բերել մեկ ուղղությամբ թռիչքի տոմս դեպի Հայաստան: Այդ մասին վկայակոչելով «Aleppo» ոչ կառավարական կազմակերպությանը, տեղեկացնում է Asbarez-ը:
«Հաշվի առնելով հայկական համայնքի խիստ ծանր դրությունը՝ «Հալեպ» կազմակերպությունը կոչ է անում ականջալուր լինել և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրության մեջ հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին:
Հարկ է նշել, որ Հալեպից Հայաստան տեղափոխվելու գումարը յուրաքանչյուր անձի համար մոտավորապես 488 տոլար է:
Նրանք, ովքեր ունեն սիրիական անձնագիր և Հայաստան մուտքի վիզա, ապա Հալեպ-Լիբանան-Երևան հասնելու ծախսերն են.
– 50 դոլար Լիբանան հասնելու համար
– 5.17 դոլար ելքի արտոնագրի համար
– 20 դոլար Լիբանանի օդանավակայան հասնելու համար
– 360-380 դոլար MEA ընկերության օդանավի տոմս, մեկ ուղղությամբ՝ Լիբանանից Հայաստան, ներառեալ 30 կգ ապրանք
– 8 դոլար Երևանի օդանավակայանի ծախսերի համար
– 25 դոլար այլ ծախսերի համար
Այսպես, յուրաքանչյուր անձի համար ընդհանուր գումարը կազմում է 488 դոլար:
Այս հաշվարկը կատարված է նկատի ունենալով, որ 1 դոլարը հավասար է 290 սիրիական ոսկիի: Յուրաքանչյուր բարերարի պիտի տրամադրվի իր հովանավորած անձի հետ կապվելու տվյալները», -ասված է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը հաղորդագրության մեջ նշում է, որ հավելյալ մանրամասների համար կարելի է դիմել «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության, հետևյալ հեռախոսահամարներով՝ (00374)-10-545369 կամ (00374)-77-260715:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել Հալեպից մարդկանց ընդունել, սակայն այնտեղ տեղի իշխանությունները դեռևս որոշում չէին կայացրել:
Հարակից հրապարակում`
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց ինչո՞ւ նրանք չեն ցանկանում գալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան