Քաղաքական 16:03 13/05/2015

Թբիլիսին կարող է զայրացնել Ադրբեջանին. կասեցվել է ադրբեջանական խոշորածավալ նախագիծ

Հայտնի է, որ վերջին տասնամյակում հարևան Վրաստանում զգալիորեն մեծացել է ադրբեջանական ազդեցությունը, և պատճառը հայտնի վառելիքաէներգետիկ ոլորտի գրեթե մենաշնորհային վիճակի հաստատումն է Ադրբեջանի կողմից: Վերոնշյալ իրողությունը փոխելու ուղղությամբ որոշակի քայլեր փորձեց անել 2012թ.-ին Վրաստանում իշխանության եկած քաղաքական թիմը՝ միլիարդատեր Իվանիշվիլիի ղեկավարությամբ: Վերջինս բավական լուրջ տրամադրված էր ադրբեջանական ընկերություններին նշված շուկայից դուրս մղելու և այլընտրանքային տարբերակներ ներգրավելու տեսանկյունից:

Մասնավորապես, Իվանիշվիլին որպես այլընտրանք դիտարկում էր ռուսական ռեսուրսները, որոնք կարող էին հակակշիռ ստեղծել ադրբեջանական ընկերություններին՝ հնարավորություններ ստեղծելով շուկան պարզեցնելու և ըստ այդմ, գնային քաղաքականությունը կարգավորելու համար, քանզի Վրաստանը ոչ այնքան հարմար գներով է ստանում վառելիքաէներգետիկ ռեսուրսներն Ադրբեջանից: Դրանով կթուլացվեր նաև կախվածության քաղաքական մասը, քանի որ տնտեսական կախվածությանը զուգահեռ Թբիլիսին նաև հայտնվել է քաղաքական զսպաշապիկ կրողի դերում, այն է՝ մշտապես խուսափել է Բաքվին ուղղված բացասական ազդակներ հղելուց, նույնիսկ, եթե հարցը վերաբերել է ազգային և պետական շահերի պաշտպանությանը:

Դեպքերը բազմաթիվ են՝ սահմանազատման խնդիրներից սկսած մինչև էթնոդեմոգրաֆիական հարցեր:

Սակայն պետք է արձանագրենք, որ տվյալ կախվածությունն այն աստիճան է խորացել, որ Իվանիշվիլիի հիշյալ քայլերն իրենց արդյունքը չտվեցին, ավելին. վերջինս հենց սկզբնական շրջանում հրաժարվեց իր այդ ձգտումներից: Հետևանքը եղավ այն, որ ադրբեջանցիներն ավելի ազատ սկսեցին գործել, և այդ ակտիվությունը պահպանվում է մինչ օրս: Դրան նպաստող հանգամանք հանդիսացավ նաև այն, որ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացը բավական դանդաղ տեմպերով է առաջ շարժվում, իսկ երբեմն նաև որոշակի ժամանակով կանգ է առնում (առաջընթացի ապահովման տեսանկյունից): Այդ հանգամանքից էլ փորձեցին օգտվել ադրբեջանցիները:

Դեռ իշխանության չեկած, Իվանիշվիլին խոստանում էր կիսով չափ նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները, սակայն դրա փոխարեն այսօր Վրաստանի բնակիչներն արդեն իսկ վճարում են նախկինից ավելի բարձր արժեքը: Այս առումով, կարելի է ասել, Իվանիշվիլին չկարողացավ կատարել իր նախընտրական խոստումը՝ զոհ գնալով ադրբեջանական կախվածությանը:

Վրացի միլիարդատերը, հայտնի լինելով իր լրջությամբ և խոսքին հավատարիմ մնալու սկզբունքով, աստիճանաբար սկսեց քննադատության ենթարկվել իր իսկ ընտրողների կողմից, ինչն անդրադարձավ նաև նրան հաջորդած Ի. Ղարիբաշվիլիի և վերջինիս ղեկավարած Կառավարության վրա: Հասարակությունն իշխանություններին մեղադրում է խոստումները չկատարելու և անգործության մատնվելու մեջ: Այնինչ, Ղարիբաշվիլին այլ կարծիքին է և մշտապես արդարացնում է գործադիրի քննադատվող քայլերը, իսկ ճգնաժամային կամ անբարենպաստ իրավիճակը պայմանավորում արտաքին գործոններով:

Ինչևէ, գաղտնիք չէ նաև, որ ադրբեջանական ազդեցության տակ ապրելու իրողությունը ձեռնտու չէ վրացական իշխանություններին, իսկ այն հանգամանքը, որ Իվանիշվիլին դեռ չի մոռացել պաշտոնական Բաքվի ճնշումների ներքո ադրբեջանական վառելիքաէներգետիկ ռեսուրսները ռուսականով փոխարինելու մասին իր խոսքից հրաժարվելու փաստը, կարելի է ենթադրել, որ ապագայում կարող են որոշակի քայլեր կրկին ձեռնարկվել վրացի միլիարդատիրոջ կողմից:

Ի դեպ, վերջին զարգացումները կարող են վերոնշյալի ապացույցը դառնալ: Մի քանի օր առաջ վրացական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ ադրբեջանական SOCAR ընկերությունը դադարեցնում է Փոթիի մոտակայքում կարբամիդի գործարանի կառուցման նախագիծը, որի առնչությամբ Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Կալաձեն հայտարարել էր, որ տվյալ նախագիծը ֆինանսական առումով ձեռնտու չէ ոչ վրացական և ոչ էլ ադրբեջանական ընկերության համար:

Ի հակառակ դրան, SOCAR ընկերության գլխավոր տնօրենը նշել էր, որ նախագիծը կասեցվել է վրացական կողմի նախաձեռնությամբ, և դա պայմանավորված չէ ֆինանսական անշահավետության հանգամանքով:

Կարբամիդի գործարանի կառուցման գործընթացը կասեցնելու փաստին արձագանքել է նաև Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին, ում օրոք հենց կնքվել էր նշված նախագծի շուրջ պայմանագիրը: Վերջինս վրացական իշխանություններին մեղադրել է ադրբեջանական ընկերության նկատմամբ ռեկետ իրականացնելու մեջ՝ հայտարարելով, որ Էներգետիկայի նախարարությունը և Իվանիշվիլին իրենց բաժնեմասն են պահանջել այդ խոշոռածավալ նախագծից: Սաակաշվիլիի պնդմամբ, Կարբամիդի գործարանի կառուցման համար ադրբեջանական կոմղը նախատեսում էր ծախսել մոտ 700 մլն դոլար, ինչը կդառնար Վրաստանի պատմության մեջ Փոթիի շրջակայքում իրականացված ծրագրերից ամենամեծը:

Ինչ խոսք, նշված նախագիծը, եկամտաբեր բիզնես կարող էր դառնալ առավելապես ադրբեջանցիների համար՝ էլ ավելի մեծացնելով նրանց ազդեցությունը Վրաստանում, և իրահրկե, նախ և առաջ, տվյալ գործարանի կառուցման կասեցումը լուրջ հարված է հենց ադրբեջանցիներին և հատկապես պաշտոնական Բաքվին: Այսպիսով, եթե հավատալու լինենք Սաակաշվիլիի խոսքերի բովանդակությանը, կարող ենք ենթադրել, որ Իվանիշվիլին փորձում է պատասխան հարվածը հասցնել Ադրբեջանին՝ հասկացնելով, որ բոլոր դեպքերում Վրաստանում հարցերը լուծվում են նաև իր մասնակցությամբ:

Հ.Գ.Ինչ վերաբերում է գործարանի շահագործմանը և Սաակաշվիլիի այն համոզմանը, որ Վրաստանը հազարավոր նոր աշխատատեղեր կորցրեց, ապա կարելի է մեջբերել մեկ իրողություն, ըստ որի, տարածված ավանդույթի համաձայն, ադրբեջանական ընկերությունները Վրաստանի տարածքում հիմնած իրենց բիզնեսներում գերազանցապես ներգրավում են ադրբեջանցիներին:

Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանց



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}