Հոնսյու կղզում գրանցվել է 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկաշարժ
Ճապոնական արշիպելագի ամենամեծ` Հոնսյու կղզում գրանցվել է 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկաշարժ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:23-ին (Երևանի ժամանակով` 01:23): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իվատե պրեֆեկտորայի Օֆունտո քաղաքից 19 կմ հեռավորության վրա:
Ցնցումները զգացել են կղզու 20 պրոֆեկտուրաների` այդ թվում, մայրաքաղաք Տոկիոյի բնակիչները:
Զոհվածների և Տուժածների մասին տեղեկությունները չկան: Ցունամիի վտանգ առայժ չկա, սակայն օդերևութաբանները զգուշացնում են սողանքների հնարավորության մասին: