«Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը»
Բոլոնիայի երևայան գագաթաժողովը ոչ միայն կարևոր կլինի գործընթացի ապագայի համար, այլ լրացուցիչ խթան կհաղորդի հայ-չեխական կրթական համագործակցությանը, որում, ըստ նախարարի, առկա է մեծ ներուժ: Այս մասին ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ ընդունելով մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին մասնակցության նպատակով Հայաստան ժամանած Չեխիայի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Յարոմիր Վեբերին:
Նախարարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որոնց թվում եղել է նաև Պրահան` 2004 թվականին:
ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արմեն Աշոտյանը կարևորել է Հայաստան-Չեխիա միջպետական համաձայնագրի շրջանակում բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառում իրականացվող համատեղ կրթաթոշակային ծրագրերը: Հաշվի առնելով Չեխիայի բուհերում սովորելու հայ երիտասարդների մեծ հետաքրքրությունը` նախարարն առաջարկել է ավելացնել կրթաթոշակների թիվը: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ Վիշեգրադյան ֆոնդն ակտիվ աշխատում է Հայաստանում և արվում է հնարավորը` ՀՀ բուհերն այնտեղ ներգրավելու համար: Նախարարը նաև հույս է հայտնել, որ այս տարի կհաստատվի ՀՀ և Չեխիայի Հանրապետության Կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության նոր ծրագիրը` 2015-2020 թվականների համար:
Յարոմիր Վեբերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Չեխիան հանդիսանում է այն 11 երկրներից մեկը, որոնք մեկնարկեցին Բոլոնիայի գործընթացը: Նա Արմեն Աշոտյանին է ներկայացրել Չեխիայի բուհերում կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները ինչպես կրթաթոշակային, այնպես էլ միջբուհական համագործակցության շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նախորդող հրապարակումներ՝
«Շախմատ»-ը դպրոցում. Աշոտյանը պատրաստ է հայկական փորձը տրամադրել բոլոր հետաքրքրվող երկրներին
500 պատվիրակ՝ Երևանում անցկացվող ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա