Գորիսի ոստիկանապետը ազատվել է պաշտոնից
Հայաստանի ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Ոստիկանապետի հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է Ոստիկանության Գորիսի բաժնի պետ: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Նշենք, որ Արա Դավթյանը շուրջ մեկ ամիս առաջ էր այդ պաշտոնին էր նշանակվել` ազատվելով Կապանի ոստիկանապետի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում