Հասան Ռոհանի. Իրաքի անվտանգությունը, դա`Իրանի անվտանգությունն է
«Իրաքը շնորհակալ է Իրանից «Իսլամական պետության» դեմ պայքարում աջակցելու համար»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը:
Իրաքի նախագահը Թեհրան կատարած այցի շրջանակներում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ավարտին հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում երկկողմ համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Իրաքը շնորհակալ է Իրանից «Իսլամական պետության» դեմ պայքարում աջակցելու համար: «Իսլամական պետության» դեմ պայքարի առաջին իսկ օրվանից Իրանը զենք և փրկարարական այլ միջոցներ է տրամադրել: ԻՊ-ն ոչ միայն Իրաքի, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների թշնամին է»:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, շեշտելով, որ Իրաքի ժողովուրդը թույլ չի տա, որ այլ երկրներն իր փոխարեն որոշում կայացնեն, հավելել է. «Իրաքի անվտանգությունը, դա` Իրանի անվտանգությունն է. Իրանը պատրաստ է Իրաքում կայունություն և անվտանգություն հաստատելու գործում ցանկացած աջակցություն ցուցաբերել»: